Տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

արծրուն

Տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Միջանկյալ ամփոփում. Մեծը ու հատկապես ռազմագիտականը հետո կանեմ. այս օրերին տեղեկատվական ճակատում լավ աշխատանք կատարվեց։

Ինձ համար շատ կարևոր էր որ այստեղ հիանալի թիմ ձևավորվեց։ Մենք բոլորս միասին թիմային աշխատանք կատարեցինք։ Հատուկ շնորհակալություն Հովհաննես Մովսիսյանին, Նարեկ Ադամյանին, ՊՈԱԿ-ի չերևացող բայց զօր ու գիշեր չանող երիտասարդներին։

Շուշան Ստեփանյա՛ն ջան, դու անցար ու փայլուն անցար մարտական մկրտությունդ։ Հիանալի էր։ Հատուկ շնորհակալություն Աննա Նաղդալյանին։ Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, անկախ իրենց հայացքներից՝ այս օրերին լավ աշխատանք կատարեցին։

Մենք հզոր ենք միասին»,-գրել է նա:

--00—ԼՄ