ՀՀ և Արցախի ԱԺ նախագահներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

ԱԺ նախագահներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  ոչ պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Թովմասյանը։

«Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը։ Քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»,- գրել է նա:

--00--ԱԹ