Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Լենա Նազարյան. հայտնի է «Իմ քայլի» առաջին տասնյակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail
24News–ի տեղեկություններով՝ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը, որի ընթացքում հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը։

Առաջին եռյակը գլխավորում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը։ Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Ռեյտինգայինով են առաջադրվելու բոլոր մարզպետները, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից։

Համամասնական ցուցակի անցողիկ տեղերում նշում են Վահագն Թեւոսյանը, Վահագն Հովակիմյանը, Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Թովմասյանը։

Առաջին տասնյակում են Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Զարուհի Բաթոյանը ցուցակում 10–րդն է։

Քննարկվել է քարոզչությունը Գյումրիից երթով սկսելու տարբերակը։