Ուկրաինայի Ռադայի ևս մեկ պատգամավոր քննադատել է երկրի ԱԳՆ-ի՝ ադրբեջանամետ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

artem

Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Արտեմ Դմիտրուկը քննադատել է երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: Նա արդեն երրորդ պատգամավորն է, որ քննադատում է երկրի ԱԳՆ-ին:  

Պատգամավորն «Ինստագրամի» իր էջում գրել է, որ տասնամյակներ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քանդվել ինչ-որ պաշտոնյայի 1 հայտարարությամբ: 

«Նախքան ինչ-որ բան ասելը անհրաժեշտ է հարյուր անգամ մտածել հետևանքների մասին: Պատմությունը տրվել է մեզ որպես գիտություն: Նրա դասերը պետք է հիշել այնպես, որ չկրկնվեն այն նույն սխալներն ու ողբերգությունները, որոնք աշխարհն արդեն զգացել է»,- գրել է պատգամավորը և հավելել, որ երկրի ԱԳՆ-ի աշխատանքը Ուկրաինայի իմիջի, հեղինակության, այլ երկրների հետ բարեկամական գործընկերության ձևավորման անհրաժեշտությունն է, ոչ թե հակառակը։

--00—ԼՄ