Ամուլսարի հանքի շահագործման կասեցումը կբերի արտագաղթի․ ծրագրի պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Թավշյա հեղափոխությունից հետո Ամուլսարի հանքի շահագործման հարցը դեռևս շարունակում է առկախված մնալ։ Այդ մասին 24TV-ի հետ զրույցում ասել է «Լիդիան Արմենիայի» կայուն զարգացման սոցիալական մենեջեր Նառա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ «Լիդիան Արմենիա» ընկերությանն արգելվել է գործողություններ իրականացնել։ Մոտ 1500 աշխատակից այսօր հայտնվել է գործազուրկի կարգավիճակում։

Բնապահպաններն անհանգստացած են հանքի շահագործման հետ կապված էկոլոգիական խնդիրներով, սակայն չշահագործելու դեպքում սոցիալական և համայնքների աջակցության ծրագրերի կասեցման հետ կապված խնդիրներ ևս կառաջանան։