Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի․ Hraparak.am

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

․
Hraparak.am-ի տեղեկություններով քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲԴԽ-ն տվել էր թոււյլտվություն՝ քրեական հետապնդում հարուցելու Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ, մեկ այլ որոշմամբ էլ ազատությունից զրկելու թույլտվություն էր տվել:

--0--ԱՀ