Հարձակվողին ու պաշտպանվողին նույն կոչը չպետք է անել. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այն տեսակետին է, որ հայ-ադրբեջանական սահմանին ինչքան էլ հարաբերական անդորր լինի, զգոնությունը թուլացնել պետք չէ: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ եթե հանկարծ հարձակումը կրկնվի, պետք է ավելի ուժեղ հակահարված տանք:

Վերլուծելով այս օրերին միջազգային կառույցների, պետությունների ու առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները՝ Մարուքյանն ընդգծում է. «Հարձակվողին ու պաշտպանվողին նույն կոչը չպետք է անել, ու մենք այս առումով շատ պետք է աշխատենք: Միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքում անընդհատ դա պետք է ընդգծենք՝ մենք հարձակվող չենք, մենք պաշտպանվող ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ