Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հետ պատերազմ սկսել պահանջող ակտիվիստներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

ադրբ

Ադրբեջանում այսօր «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության առնվազն վեց ակտիվիստ է ձերբակալվել՝ Հայաստանի հետ պատերազմ սկսելու և համընդհանուր մոբիլիզացման պահանջով հուլիսի 15-ին անցկացված բողոքի ակցիային մասնակցելու համար:

Կուսակցությունը հայտնել է, որ այդ ակցիայից հետո առնվազն 17 կուսակիցներ են ձերբակալվել: Ոստիկանները ստիպում են նրանց խոստովանել, որ ակցիա են կազմակերպել և մտադիր են եղել գրավել Ադրբեջանի խորհրդարանը:

Ոստիկանությունն այս ձերբակալությունները չի մեկնաբանում:

--00--ԱԹ