Արարատի մարզում բախվել են մարդատար «Գազելն» ու Opel-ը․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

Այսօր, հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 27-ամյա Պետրոս Գ․-ի վարած Opel Astra մակնիշի և Դարբնիկ գյուղի բնակիչ` 47-ամյա Նվեր Մ.-ի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Գազելի» վարորդ Նվեր Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։

--0--ԱՀ