Հայկական բանակը տապալեց Թուրքիա-Ադրբեջան պլանը․ դառնում ենք լուրջ խաղացող․ Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

«Հայ-ադրբեջանական տավուշյան սահմանում ռազմական գործողությունները կոմբինացված, մշակված քաղաքականություն էր։ Կարծում եմ՝ սցենարի հիմնական հեղինակը Թուրքիան էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Նավասարդյանը կարծում է, որ Թուրքիան որոշել է փոխել ռազմական ծանրության կենտրոնն Արցախից Հայաստանի սահման, սակայն հայկական բանակը ձախողեց թուրք-ադրբեջանական պլանը։
«Հայաստանի հեղինակությունն այստեղ շատ է բարձրանում։ Դառնում ենք լուրջ խաղացող։ Դա ՌԴ-ին է օգուտ ու մենք նրան լավություն ենք անում։ Կարող ենք միջազգային իրավունքի սուբյեկտից դառնալ աշխարհաքաղաքական լուրջ խաղացող։ ՀՀ-ն կդառնա մեծ հեղինակություն և տարածաշրջանում խնդիրներ վճռող պետություն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ