Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

․

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք:

«Եվս 13 հոգի առողջացել է»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքյան էջում:

--0--ԱՀ