Վերջին 1 օրում գրանցվել է վարակման 273 նոր դեպք, ապաքինվել է 704 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

1

Հայաստանում հուլիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսի 273 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 35,254 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 704 մարդ, շարունակում է բուժվել 10,171-ը:

Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 24,206։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 12 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 662 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 215-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 148.180  քաղաքացի:

--00—ԼՄ