ՀՀԿ նախընտրական ցուցակը հաստատվել է. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 13, 24News

Thumbnail

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փոխանցմամբ քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ հաստատվել է նախընտրական ցուցակը:

Իսկ թե ովքեր են ընդգրկված ՀՀԿ նախընտրական ցուցակում, Արմեն Աշոտյանը նշել է, որ այն հայտնի կդառնա վաղը:

«Նախընտրական ցուցակը վաղը՝ 17։15-ին կներկայացվի ԿԸՀ»:

Հիշեցնենք, որ արդեն իսկ հայտնի է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը։ Ըստ տեղեկությունների՝ ցուցակի երկրորդ հորիզոնականում Դավիթ Շահնազարյանն է: