Փաշինյանը սկսեց քաղել ՊՊԾ գնդի գրավողներին ազատ արձակելու «օգուտները»

Thumbnail

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այսօր առաջին անգամ առերեսվեց Պետական պահպանության ծառայության գունդը գրավողներին ազատ արձակելու որոշման առարկայական «օգուտների հետ»: Խմբավորման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մարզային այցելության ժամանակ հայտարարեց, որ եթե իշխանություններն ազատ չարձակեն սպանությունների մեջ կասկածվող իրենց կողմնակիցներին, «մենք ժողովրդի  կամքով ազատ կարձակենք մեր ընկերներին»:

Պարզից էլ պարզ է, որ ՊՊԾ գունդը գրաված ու զենքը քաղաքականության մեջ ազատորեն օգտագործող խմբավորումը ցույց տվեց, որ ռադիկալիզմն իր համար ոչ թե դեն նետած, այլ արդիական օգտագործման գործիք է: Ստացվում է, որ խմբավորումը պատրաստ է գրոհել այն բանտը, որտեղ գտնվում են սպանության մեջ մեղադրվողները, ինչը լրջագույն փորձություն կարող է դառնալ Փաշինյանի իշխանության համար:  Ու այդ մասին առաջին հստակ մեսիջը տրվեց հենց Ժիրայր Սեֆիլյանի շուրթերով, որի իրականացումը, հաշվի առնելով խմբավորման ծայրահեղությունը, բացարձակապես հեռու չէ իրականությունից: Նիկոլ Փաշինյանին Սեֆիլյանը բաց ձեռնով նետեց ու պատերազմի հայտարարություն արեց, որի համար անհրաժեշտ է պետության պատասխանը:  Եթե Հայաստանի իշխանություններն ադեկվատ չարձագանքեն այդ հայտարարությանն ու շատ արագ չանցնեն կտրուկ քայլերի, չձերբակալեն նորից ահաբեչկության ակնհայտ սպառնալիք տեղացողներին, ապա երկրին սպասվում են հերթական անկայուն օրերը:

Իսկ ընդհանրապես, Փաշինյանն այս հայտարարությամբ քաղեց իր որոշման առաջին «օգուտները», երբ ուղղակի կամ անուղղակի նպաստեց զենքով պետական գունդ գրավածներին ազատ արձակելուն:

Ավետիս Ռուբինյան