Ադրբեջանցիք սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

«Մենք չենք կռվում պարգևների համար: Ամենամեծ պարգևն այն է, որ ադրբեջանցին մեր հողը չգա»: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

«Այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին ու խայտառակ եղան: Փետը վերցրել էին ու մեղվի բունն էին խառնում: Թե ինչու նման բան արեցին, ես չհասկացա: Արեցին ու իրենց պատիժը ստացան»,-ասել է գեներալ, ապա հավելել, որ բոլոր ուղղություններով կարող է հակառակորդը սադրանքի գնալ, բայց մեր ստորաբաժանումները պատրաստ կանգնած են:

«Հիմա ունենք բոլոր միջոցները՝ և՛ գիշերային դիտարկման, և՛ ամեն ինչ, նաև ռաւդիոհետախուզություն: Այսինքն՝ նրանց չի հաջողվի հանկարծակի հարվածել կամ հարձակվել»,-ասել է նա:

--00—ԼՄ