Աշոտ Բլեյանը բերման է ենթարկվել իր աշխատավայրից 

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման է ենթարկվել իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար: Այդ մասին տեղեկանում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքէջից:

Ըստ աղբյուրի՝ բերման են ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին։

Հրապարակմանը կից կայքէջում մի քանի տեսանյութեր են հրապարակված:

--00—ԼՄ