Մարգինալ ընդդիմությունը պատերազմական շրջանում համախմբվելու փոխարեն դիվիդենտ էր փնտրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

Մեր բանակը սպասարկում է մեր պետական շահը։ Բաժանումներ չպետք է լինեն, թեև մարգինալ ընդդիմությունը պատերազմական շրջանում համախմբվելու փոխարեն դիվիդենտ էր փնտրում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

«Ռազմական հաթանակները ժողովրդինն են։ Ճիշտ չեմ համարում նման հարցերի վերաբերյալ բաժանումներ անելը։ Դրանք վտանգավոր խոսակցություններ են։ Մեր զինվորը սպասարկում է ՀՀ պետական շահը։ ՀՀ պետական շահը պաշտպանող ընդդիմությունը շատ լավ հասկացավ իրավիճակը և շատ արագ արձագանքեց։ Բայց եղան լոկալ շրջանակներ, որոնք որոշակի պատկերացումներով փորձում էին նման իրավիճակներում ստեղծել այնպիսի մի բանավեճ, որը, մեղմ ասած, մարգինալ էր։ Ընդհանուր առմամբ, մեր քաղաքական դաշտը շատ ադեկվատ է արձագանգել երկրում ստեղծված իրավիճակին»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ