ԲՀԿ-ում կանայք անհանգիստ են. ի՞նչ է պատրաստվում անել Ծառուկյանը. «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Իրավունք» թերթը գրում է. «Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախընտրական ցուցակը, դեռևս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչև վերջին պահը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց:

Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլևս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի կազմակերպված պատգամավորներ են պետք:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից:

Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին:

Սակայն այս ամենից, միևնույն է, թեժ պայքարը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: