Ռազմիկ Թևոնյանը չի աջակցի ընկերոջը՝ Արամ Զավենիչին. որդին ՔՊ ցուցակում է. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թևոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։

2017-ի ընտրություններում Ռազմիկ Թևոնյանը նույն տարածքում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար։ Իսկ Արամ Սարգսյանի և Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքից այս մարզում կառաջադրվեն Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը և «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: