Հակառակորդը հրադադարը խախտել է 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 20 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

․

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ։ Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ: Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»,- գրել է նա:

--0--ԱՀ