Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

սուրեն

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևին:

«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է:

Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել:
Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:

ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:

Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

1

--00—ԼՄ