Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի և տասը վիրավորների վիճակն անփոփոխ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

հասարակական

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում վիրավորված 10 զինծառայողների վիճակը ներկայումս անփոփոխ է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ զինծառայողի վիճակում ևս փոփոխություններ չկան, դուրս գրվողներ չեն եղել: Այդ մասին 24News-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ տարբեր աստիճանի վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում, մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:

ՊՆ-ն օրեր առաջ տեղեկացրել էր նաև, որ վիրավորված հինգ զինծառայողների վիճակը միջին ծանրության է` դրական դինամիկայով, մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք:

--0--ԿԿ