Եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

1

«Մաքսային ծառայությունում դիմավորում ենք հայրենադարձությունը խթանող նոր օրենքի առաջին շահառուներին։ Տիկին Վերան, ավելի քան 20 տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո, ամուսնու հետ հավաքեցին տան ամբողջ գույքն ու օրեր առաջ մշտական վերադարձան Հայրենիք։ 3.5 տոննա գույքը, թոշակառու ամուսինները հաշված րոպեների ընթացքում ստացան ԱնՎՃԱՐ»։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ Արտոնության չափը մոտ 7500 դոլար է։ Նահանգներից վերադարձած ևս երեք ընտանիք մեքենաներն ու գույքն այսօր ստացան անվճար, արտոնությունը մոտ 78.000 դոլար։

«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե վերջին 5 տարվա առնվազն կեսը չեք եղել Հայաստանում, ապա հայրենիք վերադառնալուց դիմեք ՊԵԿ, մաքսային ծառայողները կարճ ժամանակում զրոյական վճարով կտան Ձեր գույքն ու ավտոմեքենան։

Համապատասխան ուղեցույցը շուտով կտրամադրվի Հայաստանի բոլոր դեսպանատներին և Հյուպատոսական ծառայություններին, այցելե՛ք, ծանոթացե՛ք ընթացակարգին, զանգահարե՛ք ՊԵԿ թեժ գծին։

Նախագծին աջակցելու համար՝ շնորհակալությո՛ւն, ՊԵ՛Կ»:

1

--00—ԼՄ