«Կորոնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց»․ Գայանե Աբրահամյանը «Նորք» ինֆեկցիոնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

կորոնավիրուս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է։

«Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար։ Արդեն մի քանի օր է Կորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։ Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի»,- գրել է պատգամավորը։ 

--0--ԿԿ