Իսրայելն ու Պաղեստինը 4 տարի տևած բախումներից հետո հրադադար են կնքել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀԱՄԱՍ շարժումն ու պաղեստինյան մյուս զինված խմբավորումները համաձայնել են հրադադար կնքել Իսրայելի հետ 2014 թ. ի վեր ամենաթեժ բախումների կիզակետ դարձած Գազայի հատվածում:
Այս մասին գրել է The Guardian պարբերականը՝ նշելով, որ հրադադարի հաստատման հարցում հակամարտող կողմերի միջև միջնորդի դերը ստանձնել են Եգիպտոսն ու ՄԱԿ-ը:

ՀԱՄԱՍ-ն ու մյուս զինված խմբավորումները հրադադարի մասին հայտարարություն են տարածել, որից հետո ավիահարվածները դադարել են։ Հրադադարին նախորդած երկու օրերի ընթացքում՝ բախումների ժամանակ, պաղեստինյան կողմն Իսրայելը գրոհել է ավելի քան 400 հրթիռով, իսկ իսրայելական օդուժն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 100 օբյեկտի: