ԼՂ խնդրի կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից. ՌԴ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News  

ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ բանակցությունների սեղանին պետք է շարունակեն մնալ ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մինչև այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

ԼՂ խնդրի կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների և բանակցային գործընթացի մասնակից երկրների շահերից:

«Ինչ վերաբերում է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին, ապա մենք կարծում ենք, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև այլ պետություններ, որոնք ևս մտահոգ են այս տարածաշրջանում կայունության հաստատմամբ և ամրապնդմամբ, պետք է հայտարարություններով հանդես գան՝ կողմերին խաղաղության և կրակի դադարեցման կոչ անելով: Իրավիճակի կայունացումն այժմ բխում է գործընթացի բոլոր մասնակիցների շահերից»,- ասել է նա:

Փոխնախարարը նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունում կարծում են՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հարցով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է շարունակեն մնալ բանակցային սեղանին: 

Գրուշկոյի խոսքով՝ ներկա ճգնաժամը պետք է չհանգեցնի նաև Ռուսաստանի տիտանական ջանքերի արդյունք հանդիսացող այս գործընթացից նահանջի: Հենց դրա շնորհիվ է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարն արդեն տեսանելի է:

 

«Այս հակամարտության կարգավորումը թույլ կտա զգալիորեն առողջացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ կբարելավի բոլոր գործընկերների միջև առկա երկկողմ հարաբերությունները: Կոչ ենք անում բոլորին, ու հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին, հանդես գալ այս դիրքերից»,- ասել է փոխնախարարը:

--00--ԱԹ