Դավիդ Կամպանյան՝ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

սպորտ

Վանաձորի «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան նշանակվել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Կամպանիայի գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի» ՖԱ-ն:

46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեզի հետ: Կամպանիայի մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն: 

--0--ԿԿ