Դիլիջանի ոլորաններում, Գորիսում, Քաջարանում մառախուղ է․ երթևեկեք ձմեռային անվադողերով․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։