Արտակարգ դեպք՝ Երևանում. գիշերը կրակել են ՊՆ գնդապետի մեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Նոյեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմանում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմանում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Կրակոցներից    վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին։

Կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: