Թուրքայի սպառնալիքները տեսականից գործնական դառնալու մեծ հավանականություն ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

«Թուրքիայի արձագանքը մտահոգիչ էր, այս անգամ՝ ավելի տարբերվող»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման տեսակետ է հայտնել ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի արձագանքին:

«Թուրքիայի սպառնալիքները տեսականից գործնական դառնալու մեծ հավանականություն ունեն: Թուրքիան ոչ թե լոկ իմիջային, այլ ամենօրյա սպառնալիք է Հայաստանի ու տարածաշրջանի համար,- ասել է մեր զրուցակիցն ու հավելել,- Ռամիլ Սաֆարովին, Դինքի սպանողին հերոսացրած երկրներից ակնկալիքներ չպետք է ունենանք»:

Թուրքագետն այն համոզմանն է, որ փորձության հերթական փուլն ենք անցնում, ու ինքներս պետք է ապահովենք մեր անվտանգությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ