Օլիգարխների թիկնապահները զենք ու հագուստ են ստացել ՊՆ նախկին նախարարի ցուցումով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News 

«Մարտի 1-ի» իրադարձությունների տուժողներից մեկի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է՝ գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներ կան, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն օլիգարխների թիկնազորին հագուստ ու զենք վերցնելու ցուցումներ է տվել։

Փաստաբանը վստահեցնում է, որ ի սկզբանե բոլորն իմացել են՝ ինչ է կատարվելու ՀՀ-ում և ինչ խմբավորումներն են գործելու։

«Ավելին ասեմ, գործով ցուցմունքներ կան, թե ինչպես է ոստիկանության շղթան բացվել ու այդ խումբը մտել ներս։ Այսինքն՝ այնպես չէ, որ թույլ չի տվել, որ այդ խումբը մտնի ու անօրինականություն կատարի։
Անդրադառնալով Քոչարյանի փաստաբանների կողմից ընդհանուր իրավասության դատարան տրված միջնորդությանը՝ վկայի կարգավիճակով դատարան հրավիրել ՍԴ-ի 2008թ-ի դատավորներին՝ ասել է, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

«ՍԴ դատավորներից մեկի եղբայրն Արմեն Գևորգյանի հետ առերեսմանը պնդել է, որ, այո՛, դու ստիպել ես իմ եղբորը էս անի, էն անի։ Սա բավարար է, որ միջամտություն եղել է ՍԴ-ի վրա»,- նկատել է փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյությում։

--0--ԿԿ