Ընդլայնված լիազորություններով 4 պաշտոնյա կներդրվի ԵՄ-ից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News  

․

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ սկանդալային նախաձեռնությունը, որով պետդեպը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության համար կոռուպցիայի գծով խորհրդականի մրցույթ է հայտարարել, ինչի մասին առաջինը տեղեկացրել էր Մարգարիտա Սիմոնյանի կողմից ղեկավարվող «Ռաշա թըդեյը», պարզվում է` Հայաստանի կառավարման համակարգի վրա դրսի ազդեցության այդ կարգի վերջին նախաձեռնությունը չէ:

Եվրոպական միության կողմից էլ նախատեսվում է Հայաստանում նշանակել 4 բարձրաստիճան պաշտոնյա` երկրում ընթացող բարեփոխումները համակարգելու համար։

«Նման հնարավորություն տալիս էր ԵՄ-Հայաստան համաձայնագիրը, սակայն խնդիրն այն է, որ եվրոպական կողմը, օգտվելով Հայաստանում իրենց համար բարենպաստ վիճակից, պնդում է, որ այդ պաշտոնյաների մանդատը պետք է լինի մաքսիմալ համապարփակ ու ազատական, որոշ դեպքերում` կառավարման ֆունկցիաների ամրագրմամբ, եւ պնդում են, որ եվրոպացի այդ խորհրդականները պետք է նստեն կառավարության շենքում»,- ասաց մեր աղբյուրը:  

Կառավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը։ «Կարծես հակված է տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ