Աշխարհում վարակակիրները թիվը 15,3 միլիոն է, ծայրահեղ ծանր վիճակում է 66,222 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

կորոնավիրուս

Հուլիսի 23-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,379,943 է, որից 630,313-ը մահացել է, 9,354,882-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,328,526 է, որից 66,222 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,100,875 վարակման դեպք, որից 146,183-ը մահացել է, 1,942,637-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,012,055 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,231,871 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,239,684 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 789,190 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 82,890 է, Հնդկաստանում՝ 29,890, ՌԴ-ում՝ 12,745:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ

--00—ԼՄ