Ադրբեջանի միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, հոդս ցնդեց. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

Կառավարության նիստի ժամանակ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանաին հակառակորդի սադրած գործողություններին՝ հայտարարելով, որ այդ համատեքստում շատ ավելի ուժեղ է Ադրբեջանին հասցված բարոյահոգեբանական վիճակը:

«Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և ես ևս մեկ անգամ պետք է ընդգծել, որ այն դիրքերը, որոնք գտնվում են վերջին 2 շաբաթվա իրադարձությունների կիզակետում, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, և Հայաստանին ուղղված մեղադրանքները իր դեմ ագրեսիայի վերաբերյալ պարզապես անհեթեթ են:

Ադրբեջանը հարձակում գործեց այն ժամանակ, երբ Հայաստանը ներգրաված էր ԼՂ հարցի կարգավորման խաղաղ գործընթացում, և այն պայմաններում, երբ Ադրբեջանը հրաժարավում էր բանակցել հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի հետ:

Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմը առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում: Ադրբեջանի այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին և, հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հոդս ցնդեց:

Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով: Եվ հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը:

Երբ ասում ենք «ուժերի իրական հարաբերակցություն», նկատի չունենք միայն սպառազինությունը և ԶՈւ քանակը, այլ նախ և առաջ նրանց գործողությունների որակը, կառավարման մակարդակը: Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի ԶՈՒ-ն, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարւմը վերահաստատեցին»,-ասել է վարչապետը և հավելել, որ սա պարզապես  հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամանս վերլուծությունից բխող հետևություն:

--00—ԼՄ