Վրաստանում կորոնավիրուսի 12 նոր դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1085 դեպք: 

Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 911: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5724 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 247-ը։

--0--ԿԿ