Ճիշտ հասկացա՞ որ ՀՀ-ն վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

քաղաքական

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճիշտ հասկացա՞ որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին:

Եթե այո, ապա ինչու՞ ուղիղ չի ասվում այդ մասին և ինչու՞ հստակ չի դրվում Արցախը Հայաստանի կողմից ճանաչելու գործընթաց սկսելու շուրջ ներքին և արտաքին քաղաքական քննարկումներ սկսելու հարցը:

Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր:

Լավ է ուշ, քան երբեք . . . »

 --0--ԿԿ