Չնայած համավարակին՝ Թրամփը չի վախենում որդուն ու թոռներին դպրոց ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

 

Թրամփ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի շրջանում չի վախենում որդուն դպրոց ուղարկել:

«Այո՛, ես հանգիստ եմ»,-ասել է Թրամփը  ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա կկարողանա՞ իր կրտսեր որդուն՝ 14-ամյա Բերոնին և թոռներին հանգիստ դպրոց ուղարկել:

«Ուզում եմ, որ դպրոցները բացվեն: Մենք դա անվտանգ ռեժիմով կանենք»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք, որից մոտ 2 միլիոնը մահացել է, մոտ 146 հազարը՝ մահացել:

--00—ԼՄ