Հայկական սփյուռքը իր բոլոր կառույցներով հետամուտ է հայկական շահերի պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

քաղաքական

Կատալոնիայի Արարատ միութան դիմումի և ջանքերի շնորհիվ Իսպանիայի Թագավորության սենատի անդամ, սենատոր Վիսենց Վիդալը հուլիսի 23-ին գրավոր հարցում է ուղարկել Սենատին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը։

«Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»,-ասված է հարցման մեջ:

«Հ.գ. Հայկական սփյուռքը իր բոլոր կառույցներով հետամուտ է հայկական շահերի պաշտպանությանը»,-նշել է ԱՀ Նախագահի խորհրդականը:

քաղաքական

--0--ԿԿ