Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին կբարձրանա

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

եղանակ

Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին, 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

եղանակ

Երևան քաղաքում հուլիսի 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

եղանակ1

--00--ԱԹ