Թրամփն ասել է՝ որ ընկերությունն է արտադրելու Covid-ի դեմ պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

թրամփ

Ամերիկյան Pfizer ընկերությունը կարող է լինել առաջինը, որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կանցնի կլինիկական փորձարկումները և շրջանառության մեջ կդրվի: Դրանից հետո արդեն ԱՄՆ իշխանություններն ընկերությունից կստանան այդ պատվաստանյութի 100 մլն չափաբաժին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իմ աշխատակազմը պատմական համաձայնության է եկել Pfizer-ի հետ՝ անմիջապես այս պատվաստանյութի հավաստագրումից հետո 100 մլն չափաբաժին ստանալու հարցում: Հուսով եմ՝ այս պատվաստանյութը շուտ կհավաստագրվի: Մենք կարծում ենք՝ ունենք հաղթող, նաև կարծում ենք, որ այլ ընկերություններ նույնպես հետևում են նրան, պատվաստանյութի մշակման հարցում նրանք նույնպես հաջողություններ ունեն: Այդ ընկերություններն առաջատարների թվում են»,- ասել է նա:

--00--ԱԹ