Սահմանները կբացվեն փոխադարձության սկզբունքով. Դմիտրի Պեսկով

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սահմանների բացման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են. դրանք կբացվեն փոխադարձության սկզբունքով:

«Բնականաբար, սահմանների բացումը կիրականացվի փոխադարձության սկզբունքով, ինչպես հայտնի է, բանակցությունները ներկայում շարունակվում են, դեռ որոշումներ չեն կայացվել»,- ասել է նա:

Նա նշել է, որ կառավարությունը և շտաբը զբաղվում են այլ երկրների հետ բանակցելով:

«Մենք ձեզ հետ դեռ չենք լսել ինչ-որ հայտարարություն այս մասին՝ ՌԴ կառավարությունից»,- նշել է նա:

--00--ԱԹ