Ինձ անհանգստացնում է Ադրբեջանի ագրեսիան ՀՀ և ԼՂՀ նկատմամբ. իսպանացի սենատոր

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

սենատոր

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ իսպանացի սենատոր Վիսենց Վիդալն այսօր գրավոր հարցում է ուղարկել Սենատին, որում, մասնավորապես, նշել է.

«Ի՞նչ տեղեկություններ ունի իսպանական դիվանագիտությունը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ միջազգային համաձայնագրերի խախտմամբ և Թուրքիայի աջակցությամբ իրականացրած ագրեսիայի մասին»:

Իր թվիթերյան էջում Վիսենց Վիդալը նշել է.

«Ինձ շատ է անհանգստացում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Արցախը Հայաստան է»:

--00--ԱԹ