Nissan XTrail-ը Դիլիջանի 3-րդ ոլորանում բախվել է ծառերին և հայտնվել 4-րդ ոլորանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

Հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Nissan X Trail մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորաններում՝ 3-ին ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել 4-րդ ոլորանում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

--0--ԿԿ