Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ սրվել են

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

ՀԹ

Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները դարձյալ լարված են։ Լարվածության պատճառը Թուրքիայի նոր սադրանքներն են։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Տարբեր պատրվակներով Թուրքիան շարունակում է ոտնձգություններ իրականացնել Հունաստանի տարածքների նկատմամբ՝ խախտելով վերջինիս ինքնիշխանության իրավունքը։

Հուլիսի 21-ին թուրքական կողմը հայտարարել էր «Օրուչ Ռեիս» նավի մասնակցությամբ հունական Մեիս կղզու հարավային և արևելյան հատվածներում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու իր մտադրության մասին։

Հունաստանի արտգործնախարարությունն անմիջապես հանդես է եկել Թուրքիայի այդ մտադրությունը դատապարտող հայտարարությամբ։

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն էլ հակադարձել է՝ փորձելով արդարացնել իր քայլերը իբր միջազգային իրավունքով նախատեսված նորմերով։

Հունաստանն իր հերթին հաստատակամ է տրամադրված Թուրքիայի նմանատիպ ոտնձգությունները կանխելու առումով և հայտարարել է, որ եթե Թուրքիան հետքայլ չկատարի, ապա Եվրոպական Միությունը պարտավոր է խիստ պատժամիջոցներ կիրառել վերջինիս նկատմամբ։

--00--ԱԹ