Belavia-ն սկսում է Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով կանոնավոր փոխադրումը

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 23, 24News

ինքնաթիռ

Հուլիսի 30-ից վերականգնվում է Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով ամենօրյա կանոնավոր փոխադրումը: Այս մասին հայտնում է Belavia ավիաընկերությունը:

«Մինսկից թռիչքը կիրականացվի 22:40, Երևանում վայրէջքը՝ 02:45: Հետադարձ չվերթը նախատեսվում է իրականացնել 3.35՝ Ազգային օդանավակայանում վայրէջքը կլինի 05:45-ին: Բոլոր օդանավակայանների համար նշված են տեղական ժամերը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Ավիաընկերությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանում մուտքի սահմանափակումներ են գործում:

--00--ԱԹ