Փաշինյանը 1991-ին չընդունված դիմորդներից էր, որ կառավարության առաջ նստացույց էին անում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

գևորգ.

ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ 1991 թվականին բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները կառավարության դիմաց նստացույց են արել, ինչից հետո վարչապետի հրամանով բոլոր  բավարար գնահատականներ ստացողները, որոնք չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվել են որպես ուսանող։

«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։

1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։

Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»,-գրել է Գևորգ Էմին-Տերյանը։

--00—ԼՄ