ԲՀԿ-ն չի մեկնաբանում Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից հեռանալու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

քաղաքական

«ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել խմբակցությունից։ Պատճառների մասին դեռևս խոսել չենք կարող, պետք է հարցնել պարոն Բագրատյանին»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել՝ տեղեկացրելով, որ դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: 

Անի Հարությունյան

--0--ԿԿ