Տնտեսվարողները դժգոհ են, կառավարության աջակցության ծրագրերը չեն լուծել խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

Տնտեսվարողները դժգոհություններ ունեն, կառավարության աջակցության ծրագրերը չեն լուծել նրանց խնդիրները։ Հիմա նոր ծրագրեր պետք է լինեն ու փոխվեն մոտեցումները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է սոցիալական կառավարման մասնագետ Կարեն Սարգսյանը։ 

Նրա կարծիքով՝ կառավարությունից պետք է մեսիջ գնար բիզնեսմեններին, որ առաջնահերթությունները փոխվել են։

«Հիմա տնտեսական և սոցիալական բլոկը պետք է քննարկի՝ ինչ մեխանիզմ սկսել, որպեսզի օգնեն բիզնեսին, որը մենք այսօր չենք տեսնում։ Տնտեսվարողներից շատերը, երբ սկսվեց պանդեմիան, չկանգնեցին ու չսպասեցին լավ ժամանակներին։ Նրանք սկսեցին բզբզալ՝ ո՞ր ոլորտներում ներդրում անել վաղը կամ հենց այսօր շահելու համար։ Ոնց որ վարչապետը բարձրախոսը վերցրեց ու դիմակների հետ կապված խոսեց, պետք էր 10 օր խոսել՝ ժողովու՛րդ ջան, գյուղատնտեսության ոլորտ մտեք։ Պարենային անվտանգությունը ՀՀ-ում թիվ մեկ խնդիրն է։ Մտե՛ք այդ ոլորոտը։ Առաջնահերթությունների տեսանկյունից, այդ մեսիրջը պետք է տրվեր։ Վստահ եմ՝ բիզնեսի մեծ մասը գնալու էր այդ ուղղությամբ»,- ընդգծել է Սարգսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ