Ջավադյանը ԵՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների հետ կքննարկի արժութի քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ԿԲ-ից։ 

Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի ԵՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին՝ ԵՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ: ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաև Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: