Վրաստանում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվը երկրում 1104 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից բուժվել է ևս 1 պացիենտ։ Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսը հաղթահարել է 912 մարդ: Վարակից մահացել է 16 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5936 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 268 պացիենտ:

--0--ԿԿ